Հաստատվել է Եգիպտոսի նոր սահմանադրությունը![]() 2 դեկտեմբերի 2013 - 11:11 AMT PanARMENIAN.Net - «Հանձնաժողով 50»,-ը, որը կոչված է ուղղումներ կատարելու Եգիպտոսի հիմնակնա օրենքում, դեկտեմբերի լույս 2-ի գիշերը հաստատել է երկրի սահմանադրության նոր նախագիծը, հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Ամր Մուսան: Նախագիծը պարունակում է 247 հոդված, առաջիկա երկու օրերին այն կներկայացվի Եգիպտոսի ժամանակավոր ղեկավար Ադլի Մանսուրի հաստատմանը, իսկ հետո կդրվի համաժողովրդական հանրաքվեի: Ըստ Մուսայի, փաստաթուղթը ենթադրում է, որ ընտրություններն երկրում կանցնեն հանրաքվեով սահմանադրության հաստատումից վեց ամիս անց: Հանձնաժողովի անդամների մեծ մասը քվեարկել է սկզբում նախագահական, հետո նոր միայն խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օգտին: Մինչ այդ Մուսան հայտարարում էր, որ նոր սահմանադրությունը, եթե այն ընդունվի, կվերադարձնի Եգիպտոսին նրա մեղմ ուժն ու դերը, որ վերջինս ուներ աշխարհում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նախրոդ դեկտեմբերին ընդունված սահմանդրությունը մեծ աղմուկ բարձրացրեց, չեղյալ հայտարարվեց զինվորականների կողմից, որոնք պաշտոնանկ արեցին նախագահ Մոհամմեդ Մուրսիին ընթացիկ տարվա հուլիսին: Ուղղումների վրա աշխատանքն առաջին փուլում հանձնարարված էր փորձագետ իրավագետների, հետո փոխանցվեց հատուկ «Հանձնաժողով 50»-ին, որն էլ նախապատրաստեց փաստաթղթի վերջնական տեքստը: Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ ընտրվեց 2012-ին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |