Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն Բաքվում![]() 2 դեկտեմբերի 2013 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն Բաքվում: Ըստ նախնական տվյալների, եռակողմ հանդիպումը տեղի կունենա հունվարին, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Սա կլինի նախարարների երրորդ հանդիպումը: Նախորդը տեղի է ունեցել ընթացիկ տարվա մարտին Բաթումում: Առաջին անգամ Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպեցին 2012 թ. հունիսի 8-ին թուրքական Տրաբզոնում: Այն ժամանակ ստորագրվեց Տրաբզոնի հռչակագիրը, որտեղ նախանշվեցին այդ երկրների փոխգործակցության կարևորագույն ոլորտները՝ էկոնոմիկա, էներգետիկա, ենթակառուցվածքներ, տրանսպորտ, մշակույթ և հումանիտար ոլորտ: Բաթումում երեք երկրների նախարարները ընդունեցին 2013-2015 թթ. միջգերատեսչական համագործակցության գործողությունների պլանը: Այն մաշկել էին համապատասխան գերատեսչությունները, ծրագիրը ենթադրում է կոնկրետ ծրագրերի ու նախաձեռնությունների իրագործում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |