Լրագրող. Ցեղասպանությունից 100 տարի անց հայերին շարունակում են սպանել Սիրիայում![]() 3 դեկտեմբերի 2013 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Independent-ի մերձավորարևելյան թղթակից Ռոբերտ Ֆիսկը մտահոգված է սիրիահայերի ճակատագրով՝ նրանք կրկին հալածանքների զոհ են, այս անգամ ապստամբ իսլամիստների կողմից: Լրագրողը հիշեցնում է, որ մոտ 30 տարի առաջ մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի արտաշիրիմմանը Սիրիայի Հաբուր գետի մոտ. «Գտնել այդ ոսկորները հեշտ չէր, քանի որ Հաբուր գետի (սիրիական Դեր էլ Զորից դեպի արևելք) հունը փոխվել է: Այնքան դիակ է նրա ջրերը նետվել, որը հունը շեղվել է դեպի արևելք: Մասունքները զետեղվեցին տեղի հայկական եկեղեցու տարածքում: Իսկ այժմ այն նույն եկեղեցին, որտեղ հավաքված են հայերի ոսկորները, և որտեղ, կարծես, վերջին հանգրվանն էին գտել, վնասվել է պատերազմի ժամանակ»: «Դեր էլ Զորի եկեղեցին դա հայերի Հոլոքոսթի զոհերին նվիրված հուշարձան է, ոչ պակաս սուրբ, քան Իսրայելի Յադ Վաշեմը հրեական Հոլոքոսթի զոհերի համար»,-գրում է Ֆիսկը: Independent-ի թղթակիցը հայերի հալածանքների ևս մի քանի օրինակ է նշում. «Հայերն, ինչպես նաև Սիրիայում քրիստոնյա մյուս հավատավորները, Ասադի դեմ հեղափոխության կողմնակիցներ չեն, թեև հազիվ թե նրանց կարելի է նաև Ասադի կողմնակիցները համարել…Ցեղասպանությունը վերապրած հայ քրիստոնյաների ժառանգները, որոնք ապաստան գտան Սիրիայում, կրկին ստիպված են փախչել՝ Լիբանան, Եվրոպա, Ամերիկա»: Սիրիահայերի թվում զոհերի քանակն, ըստ հեղինակի, հասնում է 65, ևս 100 մարդ առևանգվել է»: Երկու տարի անց հայեը նշելու են «իրենց Հոլոքոսթի 100-ամյակը», հիշեցնում է Ֆիսկը: Նույն տարում Թուրքիան, որը մինչ օրս ժխտում է Հայոց ցեղասպանությունն ու սատարում է սիրիացի ապստամբներին, նշելու է Գալիպոլիում տարած հաղթանակի հոբելյանը, որի շնորհիվ երկիրը 1915 թվականին խուսափեց օկուպացիայից: «Հայերը նույնպես մասնակցել են այդ ճակատամարտին, բնականաբար, թուրքական համազգեստով: Բայց պատրաստ եմ որքան կուզեք դոլարի գրազ գալ, որ թուրքական կառավարությունը, որը շուտով ոչնչացնելու էր այդ մարդկանց, 2015-ին չի էլ հիշի նրանց մասին»,-գրում է Ֆիսկը, հայտնում է InoPressa-ն: Ռոբերտ Ֆիսկը բազմիցս է եղել Թուրքիայում ու Հայաստանում և իր հոդվածներում գրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: Նրա «Առաջին Հոլոքոսթը» գիրքը Հայոց ցեղասպանության մասին թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 126 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 65 հայ է զոհվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |