ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԴԵՌԵՎՍ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության փաստի առնչությամբ դեռեւս ոչ ոքի մեղադրանք չի ներկայացվել: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը ՀՀ գլխավոր դատախազությունում, քննչական մարմինները ուսումնասիրում են կատարվածի բազմաթիվ վարկածներ` հրաժարվելով մանրամասներ հաղորդել քննության ընթացքի մասին: Հիշեցնենք, որ փաստի առնչությամբ հարուցված քրեական գործը վարում է գլխավոր դատախազության քննչական վարչությունը:
 Ուշագրավ
---