ՄԱԿ ԱԽ-ն հարցեր չունի սիրիական քիմզենքի ոչնչացման վերաբերյալ և «Ժնև-2»-ը չի հետաձգվի![]() 5 դեկտեմբերի 2013 - 16:46 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դիտողություններ չունի քիմզենքի ոչնչացման Սիրիայի կառավարության պարտավորությունների կատարման վերաբերյալ, լրագրողներին է հայտնել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Սիրիայի կառավարությունը լավ է համագործակցում առաքելության հետ, այստեղ դիտողություններ չկան: Կան դեռ լուրջ խնդիրներ, որ կարիք ունեն լուծելու»,-ասել է Չուրկինը ՄԱԿ և Քիմիական զենքի արգելման կազմակերպության ամենամսյա համատեղ զեկույցի քննարկման ժամանակ, ըստ որի քիմիական զենքը Սիրիայում պետք է ոչնչացվի մինչև 2014 թվականի հունիսի 30-ը: Ինչպես ասել է դիվանագետը, դրանք լոգիստիկ բնույթի, նույթատեխնիկական ապահովման, որոշ իրավաբանական խնդիրներ են: «Սրան գումարվում է մտահոգությունը անվտանգության ոլորտի վերաբերյալ, այդ թվում զինյալ գրոհայինների խմբերի առումով, որոնք անընդհատ տեղաշարժվում են և անհասկանալի է, թե ում են ենթարկվում և ով ազդեցություն ունի նրանց վրա»,-ասել է Չուրկինը: Նա կոչ է արել ՄԱԿ ԱԽ երկրներին իրենց կանալներով ազդել գրոհայինների վրա: «Մենք որոշակի աջակցություն կցուցաբերենք սիրիացիներին, անհրաժեշտ տեխնիկա տրամադրելով քիմզենքի ոչնչացման համար»,-ասել է Չուրկինը: Վիտալի Չուրկինը նշել է նաև, որ Ռուսաստանը Սիրիային անհրաժեշտ տեխնիկա կտրամադրի քիմզենքի ոչնչացման ծրագրի շրջանակներում: Ըստ նրա, դա թույլ կտա լուծել նյութական միջոցների պակասի հարցը Սիրիայի քիմիական զինաթափման գործողության համար: ԱՄՆ-ն կստանձնի սիրիական քիմզենքի ոչնչացումը ծովում, զենքը դուրս կբերվի երկրից մինչև դեկտեմբերի 31-ը: Այդ մասին ասվում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) զեկույցում: «ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուն հայտարարել է, որ ոչնչացման գործողությունն անց է կացվելու ամերիկյան նավի վրա ծովում հիդրոլիզի միջոցով: Այժմ արդիականացվում է այն ռազմանավը, որի վրա ոչնչացվելու է քիմզենքը»,-ասվում է փաստաթղթում: Մինչդեռ, ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, միջազգային խաղաղ խորհրդաժողովը Սիրիայի գծով, որը ստացել է «Ժնև-2» անվանումը, և որը մեկնարկելու է 2014 թ. հունվարի 22-ին, չի հետաձգվի, անկախ հնարավոր խնդիրների կազմակերպման լոգիստիկայի հետ կապված: Այդ մասին ավում է ՄԱԿ և ԱՊԼ Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի մամլո քարտուղար Հավլա Մատտարի այսօր տարածած մամուլի համար հայտարարության մեջ: «Բրահիմին հաստատում է, որ շահագրգռված է «Ժնև-2» գումարելու մեջ նախանշված ժամկետում՝ այն է հունվարի 22-ին»,-ասել է նրա ներկայացուցիչը՝ հավելելով, որ «իր թիմն ու ՄԱԿ-ը լարված աշխատելու են հաղթահարելու համար բոլոր խոչընդոտները»: Մինչ այդ շվեյցարական РТС հեռուստաալիքին տված հարցազրույցում Բրահիմին խոստովանել էր, որ Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողովի մի մասը Ժնևից դուրս անցկացնելու հնարավորությունը, քանի որ քաղաքի հյուրանոցներում չեն լինի ազատ համարներ: Ազատ տեղերի բացակայությունը Ժնևի հյուրանոցներում հունվարի 22-ին բացատրվում է նրանով, որ այդ ժամանակ քաղաքում անցնելու է ժամացույցների ամենամյա ցուցահանդեսը: Բացի այդ, Դավոսում, որը Ժնևի մերձակայքում է, անցնելու է Համաշխարհային տնտեսական համաժողովը: ՄԱԿ Եվրոպական բաժնում հաստատել են լոգիստիկայի հետ կապված խնդիրները, թեև նշել են, որ խորհրդաժողովը հետաձգելու հարցը դեռ քննարկման փուլում է և դեռ որոշում չի կայացվել: Դեկտեմբերի 20-ին Ժնևում տեղի կունենա ՌԴ-ԱՄՆ-ՄԱԿ եռակողմ հանդիպումը: Ակնկալվում է, որ մինչ այդ արդեն հայտնի կլինի խորհրդաժողովի անցկացման հստակ վայրն ու ժամկետը: Այժմ «Ժնև-2» մասնակիցների թվում է 30 երկիր: Դեկտեմբերի 20-ին կորոշվի նաև Իրանի ներկայացուցիչներին հրավիրելու հարցը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |