Բ.Ֆասյե. Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ պատերազմ չի լինի13 ապրիլի 2006 - 21:33 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները համոզված են, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով: Այդ մասին Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Նրա խոսքերով, հակամարտության կողմերի միջեւ պատերազմ չի լինի ոչ մի դեպքում: «Պատերազմն աղետ կլինի հակամարտության բոլոր կողմերի եւ ողջ տարածաշրջանի համար: Պատերազմը դա նոր զոհեր են, ավերածություններ, փախստականներ, ավելորդ եւ չարդարացված ծախսեր, որոնք կարելի է ուղղել տարածաշրջանի խաղաղ զարգացմանը: Պատերազմը դա վատագույն սցենարն է, որի դեպքում հաղթողներ չեն լինի»,-ընդգծել է ֆրանսիացի դիվանագետը: Բերնար Ֆասյեն ասել է, որ ԵԱՀԿ Մխ-ն պաշտոնապես կոչ է անում հակամարտող կողմերին խաղաղ համաձայնության գալ, անտեսելով անցայլի կորուստները: «Պետք չէ ճշտել, թե ով առաջինը հարձակվեց, ով զավթեց կամ կորցրեց: Եթե մենք հույս ենք տալիս երկու կողմերին, որ խաղաղ բանակցությունները կշարունակվեն, դա նշանակում է, որ մենք գտել ենք կարգավորման նոր սկզբունքներ: Դրանք նոր բանակցություններ չեն, դրանք նոր սկզբունքներ են»,-նշել է ֆրանսիացի համանախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |