Կոնգրեսական Ջոզեֆ Քենեդին սատարում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևին![]() 7 դեկտեմբերի 2013 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Մասաչուսեթս նահանգից ընտրված կոնգրեսական Ջոզեֆ Քենեդին սատարում է Հայոց ցեղասպանության արդարացի ճանաչման մասին բանաձևին: Ինչպես հայտնում է Մասաչուսեթսի Հայ Дատի հանձնախումբը (ANC-MA), Քենեդին առաջին անգամն է ընտրվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ: ANC-MA ակտիվիստներ Գրեգ Քանարյանն ու Ջոն Դաղլյանը ANCA –ER խորհրդի անդամ Սթիվ Մեսրոբյանի հետ հանդիպել են սենատոր Քենեդիին: Զրույցի ժամանակ քննարկվել են ակտուալ հարցեր, այդ թվում նաև «Որբերի գորգի» ցուցադրության հարցը, հայկական եկեղեցիների վիճակը Թուրքիայում, ղարաբաղյան խնդիրն ու հայ-ամերիկյան հարաբերությունները: Շեշտը դրվել է ներդրումների ներգրավման ու առևտրային հարաբերությունների ընդլայնման վրա: «Մենք ուրախ են տեսնել կոնգրեսական Քենեդիին այն օրենսդիրների շարքում, որոնք սատարում են թիվ 227 բանաձևին, ինչը բխում է նրա ընտանիքի ոգուց և համահունչ է հայ ժողովրդի ազգային ու ժողովրդավարական ձգտումներին: Մենք անհամբեր սպասում ենք սերտ համագործակցության Քենեդիների տոհմի ներկայացուցչի հետ և սատարում ենք նրա աշխատանքին, որը բխում է ԱՄՆ հայ համայնքի շահերից»,-ասել է Սթիվ Մեսրոբյանը: ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Մայքլ Գրիմը, Դևիդ Վալդաոն ու Ֆրենկ Փալոունը մայիսին ԱՄՆ Կոնգրես ներկայացրեցին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահին աշխատել կառուցողական և արդար հայ-թուրքական հարաբերությունների ստեղծման ուղղությամբ, որոնք հենված կլինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստերի ու հետևանքների ճանաչման, ինչպես նաև մարդկայնության դեմ այդ ոճրագործության միջազգային ճանաչման ու արդար հանգուցալուծման վրա: Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը նաև ներկայացվել էր ԱՄՆ Սենատ 2013 թ. ապրիլին սենատոր Մարկ Քըրքի կողմից: Այն հիմնված էր ԱՄՆ կառավարության 1951 թվականի մայիսի 28-ի հայտարարության վրա, որով Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է որպես մարդկայնության դեմ հանցագործություն, նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981 թ. ապրիլի 22 -ի հայտարարության, ինչպես նաև 1975 և 1984 թթ. Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վրա: Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան ընդունվել է 1948թ. Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից և ուժի մեջ է մտել 1951թ. հունվարին: Այն հանդիսանում է ցեղասպանության իրավական սահմանումը և հանդիսանում է իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից իրականացվող բազմամյա կամպանիայի հանգուցակետը, ով ստեղծեց “գենոցիդ” եզրը` հենվելով ասորիների կոտորածների, Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության վրա: Բոլոր մասնակից երկրներին խորհուրդ էր տրվում կանխել և պատժել ցեղասպանության գործողությունները պատերազմական և խաղաղ իրավիճակներում: Կոնվենցիան վավերացրած պետությունների թիվը ներկայումս 141 է: 32-ամյա Ջոզեֆ Քենեդի III-ը նախկին կոնգրեսական Ջոզեֆ Քենեդի II որդին է, սենատոր Ռոբերտ Ֆ. Քենեդիի թոռը: Մինչև 2012 թ. հունվարը նա եղել է Մասաչուսեթսի Միդլ սեկս շրջանի դաշնային դատախազի տեղակալը: ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |