ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում պաշտոնապես գրանցվել է ԼՂՀ ներկայացուցչությունը Վաշինգտոնում14 ապրիլի 2006 - 15:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հրապարակել է հաշվետվություն երկրում պաշտոնապես գրանցված լոբբիստական կազմակերպությունների գործունեության մասին: Հաշվետվության համաձայն, ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում պաշտոնապես գրանցված է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչություն Վաշինգտոնում» լոբբիստական կազմակերպությունը: ԱՄՆ-ի աղբյուրները հատուկ նշում են, թե դա չի նշանակում, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչում է Ղարաբաղի անկախությունը, քանի որ Ամերիկայում կարելի է գրանցել ցանկացած անվամբ ընկերություն: Լոբբիզմը Միացյալ Նահանգներում օրինական երեւույթ է. այն ներկայացնում է արտասահմանյան պետությունների, կազմակերպությունների եւ մասնավոր անձանց շահերը ԱՄՆ-ում: Լոբբիստների գործունեությունը կանոնակարգված է օրենսդրությամբ, նրանք համարվում են չորրորդ իշխանություն, քանի որ լոբբիստների բուն` չթաքցվող նպատակը Միացյալ Նահանգների քաղաքականության վրա ազդելն է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |