ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 16-18-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալություանը Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մամլո ծառայությունում, այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխաիլ Կասյանովի, Ռուսաստանի դաշնային ժողովի երկու պալատների ղեկավարներ Սերգեյ Միրոնովի եւ Գենադի Սելեզնյովի հետ: Նախատեսվում է նաեւ հանդիպում Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ: Այցի ընթացքում կքննարկվի Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում տնտեսության, պաշտպանության եւ մշակույթի ոլորտներում:
 Ուշագրավ
---