Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետությունը վարանվանել է Կիպրոսի Թուրքիայի Հանրապետություն

PanARMENIAN.Net - Ստամբուլում անցնում է Իսլամական կոնֆերանսի կազմակերպության(ԻԿԿ) անդամ երկրների միջխորհրդարանական խորհրդի 4-րդ կոնֆերանցը: Թուրքիայի խոհրդարանի կողմից կազմակերպված երկօրյա կոնֆերանսին մասնակցում են ԻԿԿ 48 անդամ երկրներ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել բոլոր 48 երկրներին միավորել ուժերը իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում, ինչպես նաեւ հռետորականորեն կոչ է արել Արեւմուտքին «հաղթահարել ոչնչով չհիմնավորված իսլամաֆոբիան»:



Կոնֆերանսին նաեւ որոշում է ընդունվել «Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետության(ՀԿԹՀ) քաղաքական եւ տնտեսական մեկուսացումը հաղթահարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու» վերաբերյալ: Թուրքական խորհրդարանի խոսնակ Բյուլենտ Առինջի առաջարկով, ՀԿԹՀ-ն վերանվանվեց Կիպրոսի Թուրքիայի Հանրապետություն, հաղորդում է Zaman թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---