Ուկրաինայի վարչապետ. ՄՄ-ին անդամակցության մասին խոսք չկա![]() 11 դեկտեմբերի 2013 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան շարունակում է բանակցություններն Եվրամիության հետ, իսկ Մաքսային միությանն անդամակցելու մասին համաձայնագիր ոչ ոք չի ստորագրելու, հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը, հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինան»: «Ուկրաինայի պատվիրակությունը բանակցում է ԵՄ հետ: Մեր առաջարկներում ձևակերպված են մեր տնտեսության համար ռիսկերը նվազագույնի հասցնելու սկզբունքները: Առաջին հերթին խոսքը խոշոր ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու մասին է»,- ասել է Ազարովը: Նա հավաստիացրել է, որ դեկտեմբերի 17-ին ռուս գործընկերների հետ հերթական հանդիպմանը միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում, ՄՄ-ին ինտեգրման մասին ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվելու: «Մաքսային միության մասին ոչ մի խոսք չի լինելու: Կառավարությունը ոչ մի փաստաթուղթ չի նախապատրաստում: Ես նախապես ուզում եմ կանխել բոլոր շահարկումները»,-ասել է նա: Անդրադառնալով եվրոպական ինտեգրմանը՝ Ազարովը նշել է, որ Ուկրաինան հուսով է, որ 20 մլրդ եվրո աջակցություն կստանա Եվրամիությունից: «Մեկ անգամ ևս ուզում եմ ուշադրությունը հրավիրել մեր քաղաքացիների մի մասի դրդապատճառների վրա: Ով Մայդան է դուրս եկել, պահանջում է շտապ ստորագրել ԵՄ հետ համաձայնությունը: Կառավարությունը ևս ցանկանում է ստորագրել, բայց մենք մտադիր ենք նվազագույնի հասցնել ռիսկերը: Մեր հաշվարկներով, դա մոտ 20 մլրդ եվրո է: Նշեմ, որ խոսքն անհատույց օգնության մասին չէ ԵՄ կողմից»,-հայտարարել է Ազարովը՝ հավելելով, որ Եվրամիությունը չի ընդառաջում իրենց: «Հիմա եվրոպացի պաշտոնյաները հետևում են Մայդանի իրադարձություններին, բայց չեն շտապում օգնության հարցում: Ո՞ւմ օգտին են աշխատում հիմա նրանք, ով կանգնած է Մայդանում: Եթե նրանց իշխանությո՞ւն է հարկավոր, ապա ինչի՞ համար: Դուք արդեն ունեիք իշխանություն, և ոչ մի լավ բանով ժողովուրդը ձեզ չի հիշում»,-ասել է վարչապետը: «Իշխանություններին բոլորովին ձեռնատու չէ ուժային բախումը: Հեղափոխական տրիբունալով այս հարցերը չես լուծի»,-հայտարարել է Ազարովը: Վարչապետը նշել է, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է բացատրություններ տալ դիվանագետներին Մայդանի ցուցարարներին ցրելու վերաբերյալ ու կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ըստ նրա, բոլորը պետք է փոխզիջում որոնեն, իսկ ուկրաինական իշխանությունների ընդդիմադիրները «գիտակցաբար խուճապ ու սադրանքներ են սերմանում»: Անցած շաբաթ ասվում էր, որ ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Պուտինի ու Յանուկովիչի հանդիպմանն իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին: Ավելի ուշ Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ երկու երկրների նախագահները Սոչիում չեն քննարկել Մաքսային միությանն Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը: Ազարովը ևս հերքեց ընդդիմադիր քաղաքական գործիչների հայտարարությունները: Ավելի ուշ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարեց, որ ՄՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ պայմանավորվածություն չկա: «Շատ են այսպես կոչված գորշ գոտիները, տարբեր ռիսկերը: Դա երկար ճանապարհ է»,-ասել է նախարարը: Հղումներ թեմայով. ![]() ![]() «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |