ՄԱԿ. Իրանի դեմ պատժամիջոցները դեռ գործում են և դրանք հարկավոր է կատարել![]() 13 դեկտեմբերի 2013 - 11:32 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ կոմիտեն, որը հետևում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների կատարմանը, հայտարարել է, որ ողջունում է վերջերս Իրանի և վեց համաշխարհային տերությունների միջև ձեռք բերված համաձայնությունը միջուկային ծրագրի վերաբերյալ, սակայն զգուշացնում է, որ պատժամիջոցները դեռ ուժի մեջ են, հայտնում է Associated Press-ը: 2013 թ. դեկտեմբերի 12-ին կոմիտեն առաջին ճեպազրույցն անցկացրեց Ժնևում համաձայնություն կնքելուց հետո: Կոմիտեի նախագահ, Ավստրալիայի դեսպան Հերի Քուինլանը նշեց. «Հուսով եմ, որ համաձայնությունը Ժնևում կոգեշնչի Իրանին ԱԽ և կոմիտեի հետ համագործակցության: Քուինլանը հայտնել է նաև, որ այս տարի նրա կոմիտեն երկու անգամ դիմել է Իրանին ՄԱԿ ԱԽ բանաձևերի հնարավոր խախտումների վերաբերյալ, սակայն պատասխան չի ստացել: Միջազգային հանրությունը կասկածում է, որ Իրանը միջուկային զենք է մշակում, իսկ Իրանը պնդում է, որ իր ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի: Մինչդեռ Ռուսաստանի ԱԳՆ-ն ակնկալում է ՆԱՏՕ-ի եվրոՀՀՊ վերաբերյալ պլանների փոփոխություն Իրանի հետ կապված, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Իրանի հետ պայմանավորվածությունները փոխում են աշխարհաքաղաքական իրավիճակը և ՆԱՏՕ-ի կողմից տրամաբանական կլիներ փոխել ՀՀՊ եվրոպական համակարգի ստեղծման հետ կապված ծրագրերը, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը լրագրողներին: «Մենք ելնում ենք այն իրողությունից, որ Իրանի հետ պայմանավորվածություններն այլ աշխարհաքաղաքական իրավիճակ են ստեղծում: Մենք միշտ լսել ենք մեր գործընկերներից, որ ՀՀՊ ստեղծման պատճառն Իրանի միջուկային ծրագիրն է: Այժմ, մեզ թվում է, որ այդ մտահոգությունը պետք է որ նվազած լինի: Տրամաբանական կլիներ, որպեսզի դա անդրադառնար եվրոՀՀՊ ստեղծման ՆԱՏՕ-ի պլանների վրա: Տեսնենք, թե ինչպես կգործեն մեր գործընկերները»,-ասել է Մեշկովը: Ըստ նրա, ՌԴ դիրքորոշումը եվրոՀՀՊ վերաբերյալ հայտնի է, Մոսկվան մտադիր չէ խոսել խոսելու համար, այլ պատրաստ է բանակցել, եթե իրոք կներկայացվեն իրական դրդապատճառները և իրական գործեր կարվեն: ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի մյուս երկրներն Իրանի կողմից հնարավոր հրթիռային գրոհի դեպքում հայտարարեցին Եվրոպայում հակահրթիռային համակարգ ստեղծելու և դրա տարրերը Ռուսաստանի հետ սահմաններին տեղակայելու մտադրության մասին: Մոսկվան գտնում է, որ այդ ծրագրերն ուղղված են Ռուսաստանի դեմ և եվրոՀՀՊ կխախտի ՌԴ ու ԱՄՆ միջուկային զսպման ռազմավարական ուժերի բալանսը: 2009 թվականի սեպտեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Պենտագոնը պատրաստ է զարգացնել ՀՀՊ համակարգը գլոբալ մասշտաբով: Սակայն, ըստ ԱՄՆ նախագահի, ԱՄՆ-ն մտադիր է Եվրոպայում տեղակայել ՀՀՊ ավելի արդիական համակարգեր: Օբաման հայտարարեց, որ ընդունվել է նոր մոտեցում Եվրոպայում ՀՀՊ ծավալման վերաբերյալ: Նույն օրը Սպիտակ տունը հրապարակեց եվրոՀՀՊ օբյեկտների տեղակայման ծրագիրը, որը պետք է ավարտվի 2020 թվականին: Foto: Reuters Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |