ԱՄՆ Սենատը չի հասցնի նոր պատժամիջոցներ մշակել Իրանի դեմ![]() 13 դեկտեմբերի 2013 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Իրանի դեմ գործող պատժամիջոցները մշակող Սենատի կոմիտեի նախագահը դեմ է արտահայտվել նոր պատժամիջոցներին, քանի դեռ շարունակվում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Սենատի Բանկային կոմիտեի նախագահ Թիմ Ջոնսոնը սատարել է վարչակազմին, որը փորձում է համոզել օրենսդիրներին շանս տալ դիվանագիտությանը: Այս տարի Սենատին արդեն ժամանակ չի մնում լրացուցիչ պատժամիջոցների հարցը մշակելու ու քննարկելու համար և նման ցանկացած օրինագիծ կարգելափակվի Բանկային կոմիտեի կողմից: Հինգշաբթի օրը կոմիտեի նախագահն ասել է. «Այժմ պատժամիջոցների նոր փուլը կարող է խարխլել միջազգային կոալիցիայի միասնությունն ի դեմս Իրանի միջուկային ծրագրի»: Քանի որ այս շաբաթ սկսվում են Ներկայացուցիչների պալատի ծննդյան արձակուրդները, իսկ հաջորդ շաբաթ արդեն Սենատի արձակուրդները, Կոնգրեսն այլևս դա չի կարող անել: Ընդ որում նախագահ Օբաման միևնույն է գրեթե հաստատաբար վետո կդնի նոր պատժամիջոցների վրա, եթե դրանք հաստատվեն: Հոռետեսների թվում է նաև սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը գլխավորում է Արտաքին հարաբերությունների կոմիտեն: Մենենդեսն ասում է, որ անկախ նրանից, թե կընդունվեն արդյոք լրացուցիչ պատժամիջոցներ, թե ոչ, Կոնգրեսը պետք է հստակ նախանշի, թե ինչ սպասելիքներ ունի Իրանի հետ վերջնական համաձայնությունից: Օբամայի վարչակազմը պնդում է, որ միակ ընդունելի արդյունքն է, եթե Իրանը հրաժարվի միջուկային զենքի ստեղծումից և դրանում հնարավոր լինի հավաստիանալ: Օրենսդիրներից շատերը կասկածում են, որ նպատակը հասանելի է, հատկապես երբ բացակայում է ճնշումն այդ երկրի հանդեպ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |