Ռուսաստանի այժմյան ղեկավարությունը չունի հստակ ռազմավարություն Հարավային Կովկասում17 ապրիլի 2006 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Ռազմական հակամարտության եւ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը Լեռնային Ղարաբաղում միանգամայն իրատեսական է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի (ԱՔԽԱ) առաջին փոխնախագահ, գեներալ-գնդապետ, պատմական գիտությունների դոկտոր Լեոնիդ Իվաշովը: Նրա խոսքերով, անվտանգության հարցին միշտ պետք է ամենայն լրջությամբ մոտենալ: «Անվտանգության ապահովումը պետության կարեւորագույն խնդիրն է եւ նախագահի ու կառավարության կարեւորագույն պարտականությունը` հաշվի առնելով իրավիճակի բարդությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ: Իրավիճակը կարելի է պահել քաղաքական կարգավորման հունում միայն ռազմական ներուժի հավասարակշռությամբ: Կողմերից մեկի գերակայությունը ռազմական ուժի առումով կհանգեցնի նոր արյունահեղության»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ, Լ.Իվաշովը համարում է, որ Ռուսաստանի այժմյան ղեկավարությունը, ցավոք, չունի հստակ ռազմավարություն Հարավային Կովկասում: «Սակայն Ադրբեջանի եւ Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանը ձգտում է պահպանել բարեկամական համագործակցության բալանսը: Ի դեպ, այդ քաղաքական գիծն արդեն տարիներ շարունակ պահում է իրավիճակը Ղարաբաղի շուրջ խաղաղ շրջանակներում»,-ընդգծել է գեներալ-գնդապետը: Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |