Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործությո՞ւն չէ. ՄԻԵԴ վճիռը![]() 18 դեկտեմբերի 2013 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում որոշել է, որ Շվեյցարիան խախտել է Թուրքական բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկի իրավունքները, որը մեղադրվել էր ռասայական խտրականության համար Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման գործով: «Իրավաբանական գիտությունների դոկտոր և Թուրքական բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկը 2005 թ. Շվեյցարիայում մասնակցել է տարբեր խորհրդաժողովների, որտեղ հրապարակավ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը: «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան բողոք էր ներկայացրել Շվեյցարիայի դատարան 2005 թ. հուլիսին՝ պահանջելով քրեական գործ հարուցել Փերինչեկի դեմ: Լոզանի դատարանը 2007 թ. Փերինչեկին մեղավոր ճանաչեց ռասայական խտրականության մեջ՝ պարտավորեցնելով նրան մի քանի տուգանք վճարել: Փերինչեկը հայց ներկայացրեց, բողոքարկելով որոշումը, պահանջելով այն չեղյալ հայտարարել և լրացուցիչ հետաքննություն սկսել այդ հարցի շուրջ: Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը նույն տարվա հունիսին՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը նույնպիսի պատմական փաստ է, ինչպես Հոլոքոսթը: Հայցվորը վիճարկեց որոշումը Շվեյցարիայի Դաշնային դատարանում, որն իր հերթին 2007 թ. դեկտեմբերին հաստատեց այդ որոշման օրինականությունը: Փերինչեկը բողոք ներկայացերց ՄԻԵԴ իր իրավունքները խախտելու վերաբերյալ, հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների վրա, մասնավորապես, 7 հոդվածին (պատիժ բացառապես օրենքի հիման վրա), 10 (կարծիք հայտնելու ազատություն): ՄԻԵԴ-ը հայտնաբերեց 10-րդ հոդվածի խախտում՝ դրամական հատուցում չպահանջելով հայցվորի համար: «Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ»,-ասվում է դատարանի որոշման մեջ: «ՄԻԵԴ դեկտեմբերի 17-ի որոշումը պետք է դատապարտվի, քանի որ այն դուռ է բացում Հայոց ցեղասպանության ժխտման համար՝ «խոսքի ու արտահայտվելու ազատության քողի տակ»: Որոշումը վատ օրինակ կհանդիսանա ժխտողականության համար: Այն փաստը, որ որոշումը միաձայն չի եղել, վկայում է, որ կան իրավական նորմեր որոշումը վերանայելու համար: Մենք մեր ջանքերը պետք է ուղղենք դրան»,-ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ, գրում է Asbarez-ը: ՄԻԵԴ որոշումը վերջնական չէ և կարող է վիճարկվել 3 ամսվա ընթացքում: 2007 թ. Փերինչեկը մեղավոր ճանաչվեց ռասայական խտրականության մեջ Հայոց ցեղասպանության ժխտման համար դատապարտվելով 90 օրվա ազատազրկման կամ 3 հազար շվեյցարական ֆրանկ տուգանքի: Դա առաջին դեպքն էր, երբ 1995 թ. ուժի մեջ մտած օրենքը Շվեյցարիայում կիրառվում էր Հայոց ցեղասպանության առնչությամբ: 2011 թվականի օգոստոսի 21-ին Թուրքիայում անսպասելի ձերբակալվեց Փերինչեկի որդին՝ թուրք քաղաքագետ ու պատմաբան Մեհմեդը Փերինչեկը: Նրա ձերբակալության համար առիթ հանդիսացավ մասնակցությունը «Էրգենեկոնի» գործին: Մոսկվայում նա գիրք է լույս ընծայել «Հայկական հարցը ռուսական պետական արխիվների 120 փաստաթղթերում», որտեղ փորձում է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |