ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՉԻ ՀԱՍՏԱՏԵԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ՂԱԶԱԽԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ ՄԻ ՇԱՐՔ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Ղազախի շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գիծը փոփոխություններ չի կրել: Այդ մասին, «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, նախօրեին լրագրողներին է հայտարարել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը` հերքելով Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ ադրբեջանական բանակն իբր գրավել է մի շարք սահմանամերձ գյուղեր Ղազախի շրջանում: Կասպրշիկի խոսքերով, նա դիտարկում է անցկացրել նշված շրջանում եւ այնտեղ ռազմաճակատի որեւէ փոփոխություն չի արձանագրվել: Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, որ 2002 թվականին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է: Նրա խոսքերով, տեղ են գտել խախտման առանձին փաստեր, որոնց թիվն աճել է տարեվերջին, ինչը հանգեցրել է նաեւ վիրավորների թվի աճին:«Դա ոչ մի լավ բանի հանգեցնել չի կարող», -ասել է Կասպրշիկը եւ հույս հայտնել, որ 2003 թվականին իրավիճակը կբարելավվի:
 Ուշագրավ
---