Թվայնացվել է Արամ Խաչատրյանի բազմաժանր ստեղծագործական ժառանգությունը![]() 20 դեկտեմբերի 2013 - 16:33 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Մշակույթի նախարարության և «Պրոլայթինգ» ընկերության համագործակցության արդյունքում` թվայնացվել է Արամ Խաչատրյանի բազմաժանր ստեղծագործական ժառանգությունը: 9 ձայնասկավառակ, 1 տեսասկավառակ և բուկլետ ներառող հավաքածուն ստեղծվել է Հայաստանի հանրային ռադիոյում պահպանվող ձայնագրությունների և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տրամադրած նյութերի հիման վրա, ասվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաղորդագրության մեջ: Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված հոբելյանական հրատարակության թողարկումը նախատեսված է 1000 օրինակով: Երկերի թվայնացված անթոլոգիան լույս է տեսել առաջին անգամ: Բազմաժանր ստեղծագործությունների կատարողական կազմում ընդգրկվել են համաշխարհային հռչակ վայելող, հայ և օտարազգի պրոֆեսիոնալ երաժիշտներ: Իսկ սիմֆոնիկ ժանրի բազմաթիվ ստեղծագործություններ հնչում են իր` հեղինակի ղեկավարությամբ: «Ժամանակն առաջ է շարժվում… տեխնոլոգիաները զարգանում են` սերունդներին առաջարկելով նոր լուծումներ: Իսկ մնայուն արժեքները շարունակում են փայլել անկախ ժամանակներից` լուսավորելով մարդկության ճանապարհը: Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունն այդ արժեքներից է: Այն թույլ է տալիս կյանքն ընկալել հոգու աչքերով և զգալ երաժշտության անսահման մեծ ուժը: Հպարտ ենք այս նախագծի իրականացմանն աջակցելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ինքնատիպ այս հավաքածուն թողարկվել է ոչ կոմերցիոն նպատակով և նախատեսված չէ վաճառքի համար: Ակնկալվում է այն տրամադրել աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին և հաստատություններին, կոմպոզիտորական միավորումներին և դասական երաժշտություն պրոպագանդող ռադիոկայաններին: Սերունդներին հղվող պատգամը կարևոր է. սիրով փափայել մեզ հասած փայլուն ստեղծոգործական ժառանգությունը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |