Սաֆարովի գործը. Հունգարական օրենքների համաձայն, ցմահ բանտարկությունը էքստրադիցիա չի թույլատրում18 ապրիլի 2006 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հունգարիայի միջեւ հանցագործների էքստրադիցիայի վերաբերյալ համաձայնագիր գոյություն չունի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գուրգեն Մարգարյանի ընտանիքի իրավունքները պաշտպանող Նազելի Վարդանյանը: Նրա խոսքերով, նույնիսկ եթե նման համաձայնագիր գոյություն ունենար, Ռամիլ Սաֆարովին միեւնույն է չէին ուրղարկի հայրենիք պատիժը կրելու համար:«Հունգարական օրենքների համաձայն, ցմահ բանտարկությունը հանցագործների էքստրադիցիա չի թույլատրում: Պարզապես, Ադրբեջանում այդպիսով նորից մոլորության մեջ են գցում բնակչությանը, ինչպես դա արվում էր երկուսուկես տարվա ընթացքում»,- նշել է նա: Նազելի Վարդանյանը նաեւ ավելացրել է, որ մայիսի 3-ին սկսվելու Ռամիլ Սաֆարովի նկատմամբ հարուցված երկրորդ քրեական գործի լսումը` պահակախմբի վրա հարձակվելու առնչությամբ: Մամլո ասուլիսի ժամանակ Նազելի Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ԶԼՄ-ներին աջակցության եւ ճշմարտացի հրապարակումների համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |