Ալիևը Նախիջևանում առանձին բանակ է ստեղծել![]() 21 դեկտեմբերի 2013 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Առանձին բանակի ստեղծման մասին, հայտնում է Ալիևի պաշտոնական կայքը: Հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաևը, որը նախկինում զբաղեցնում էր Ադրբեջանի ՊՆ ընդհանուր բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը: Առանձին ռազմական ստորաբաժանման ստեղծման մասին հրամանագիրը հրապարակել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահիդ Ալիևը: «Դոկտրին» Ռազմական լրագրողական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերինլին համարում է այդ հրամանագիրը չհիմնավորված: Նա իրական չի համարում այն փաստարկները, որ Նախիջևանի բանակը կամրապնդի Նախիջևանի պաշտպանունակությունը և կբարելավի այնտեղ տեղակայված ստորաբաժանումների կառավարումը, հայտնում է «Թուրան» գործակալությունը: Ըստ նրա, որոշումը կայացվել է ռազմական հարցերով նախագահի օգնական Վահիդ Ալիևի և 5-րդ կորպուսի հրամանատար Մուստաֆաևի ցանկությամբ: «Մուստաֆաևը միշտ հատուկ լիազորություններ է ունեցել, նա հաշվի չի նստում պաշտպանության նախարարության հետ և ավելի շատ կատարում է Վահիդ Ալիևի հանձնարարությունները»,-նշել է փորձագետը: Ըստ Սումերինլիի, տպավորություն է ստեծվում, որ ՊՆ ղեկավարի փոփոխության հետ կապված Մուստաֆաևը քայլեր է ձեռնարկում իր դիրքերը պահպանելու և նոր նախարարի վրա ազդեցությունը կանխելու համար, այսպիսով օրինականացնելով իր ինքնուրույնությունը: Բանակն անմիջապես ենթարկվելու է գերագույն հրամանատարին: Հնարավոր է, որոշ հարցերում կպահպանվի նաև ենթակայությունը պաշտպանության նախարարությանը: Սակայն, փաստացի երկրում կգործեն երկու պաշտպանության նախարարություններ: Ուստի այդ որոշումը ոչ միայն չի կատարելագործում զինուժի կառավարումը, այլ հակառակը, միայն բարդացնում է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |