Իրանի նախագահի խորհրդական. Ռոուհանին հոդված չի գրել գերմանական թերթի համար![]() 24 դեկտեմբերի 2013 - 12:16 AMT PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների գծով Իրանի նախագահի խորհրդական Ռեզա Սադեկը հերքել է այն հաղորդագրությունը, թե նախագահը մեկնաբանություն է ներկայացրել գերմանական Sueddeutsche Zeitung թերթին, հայտնում է Fars-ը: Նախօրեին «Ռոյթերս» գործակալությունը հայտնել էր, որ նախագահ Հասան Ռոուհանին հոդված է գրել գերմանական թերթի համար, որտեղ ասվում է, թե Իրանը մտադիր է բարելավել երկկողմ հարաբերություններն ԱՄՆ ու արևմտյան այլ երկրների հետ: Իրանի նախագահի խորհրդականն ասել է, որ Ռոուհանին հոդված չի գրել գերմանական թերթի համար և հրապարակված նյութը առնչություն չունի Իրանի նախագահի հետ: Դիվանագիտական հարաբերություններն Իրանի ու ԱՄՆ միջև խզվեցին 1979 թվականին իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո, երբ պատանդ վերցվեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները: ԱՄՆ դեսպանատան 52 աշխատակիցներն ազատ արձակվեցին 444 օր անց 1981 թվականին: Պատանդներն ազատ արձակվեցին Ալժիրի կառավարության միջնորդությամբ Ռոնալդ Ռեյգանի պաշտոնավարման ստանձնման օրը: ԱՄՆ-ում Իրանի շահերը ներկայացնում է Պակիստանի կառավարությունը: 2013 թ. հունիսին ընտրված Հասան Ռոուհանին առավել զուսպ է ԱՄՆ ու Իսրայելի մասին իր հայտարարություններում: Հղումներ թեմայով. Նյութեր թեմայով. ![]() ![]() Իրանի միջուկային ծրագիր Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |