ԱՄՆ-ն Hellfire հրթիռներ է տրամադրել Իրաքին իսլամիստների դեմ պայքարի համար![]() 27 դեկտեմբերի 2013 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Անցած շաբաթ ԱՄՆ-ն օդ-ցամաք դասի 75 Hellfire հրթիռներ է առաքել Իրաքին, գրում է AFP-ն: Զենքի առաքումները Բաղդադին անցնում են վերջերս ձեռք բերված ռազմավարական համաձայնության շրջանակներում, որի համաձայն ԱՄՆ-ն կաջակցի Իրաքին ահաբեկչության դեմ պայքարում: Հրթիռային զենքը կիրառվելու է «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» շարժման ապստամբների համար, որոնք կապված են «Ալ Քայիդայի» հետ և որոնց ճամբարները գտնվում են Իրաքի արևմուտքում, Ալ Անբար անապատում: Բացի այդ, մինչև մարտ ԱՄՆ-ն Իրաքին ScanEagle 10 անօդաչու ինքնաթիռ կտրամադրի: ԱՄՆ հետախուզության ու հակաահաբեկչության ծառայությունները հավաստիացնում են, որ հայտնաբերել են Իրաքում «Ալ Քայիդայի» օղակների տեղակայման վայրերն ու ստացված տեղեկությունները տրամադրում են նաև Իրաքի իշխանություններին: Իրաքից ԱՄՆ զորքերը դուրս բերելուց 2 տարի անց բռնության մակարդակը երկրում վերադարձել է 2008 թ. ծավալներին, երբ երկիրը նոր էր դուրս գալիս արյունալի հակամարտությունից: Ըստ բժշկական աղբյուրների տվյալների, ընթացիկ տարում հակամարտության զոհ է դարձել 6 700 մարդ: Զենքի առաքումների մասին որոշումը կայացվել էր դեռ նոյեմբերին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպմանը Իրաքի վարչապետ Նուրի Մալիկիի հետ: Սակայն մինչև վերջերս այդ պայմանավորվածությունը չի հրապարակվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |