Դատարանը հետաձգել է Դինքի սպանության մեղսակից Ալի Օզի գործով դատական լսումը![]() 27 դեկտեմբերի 2013 - 17:42 AMT PanARMENIAN.Net - «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով, սպանությունը կանխելու անկարողության ու պարտականությունները թերանալու համար մեղադրվող գնդապետ Ալի Օզի գործով դատական կրկնակի լսումը վերսկսվել է դեկտեմբերի 26-ին: Սակայն լսումն անմիջապես հետաձգվեց տեխնիկական պատճառներով, հայտնում է World Bulletin-ը: Տրաբզոնի ժանդարմերիայի հրամանատար Ալի Օզի դեմ դատավարությունը սկսվել է հետախուզության այն բացահայտումներից հետո, որ սպանության նախապատրաստումը սկսվել էր սպանությունից գրեթե 1 տարի առաջ: Օզը մեղադրվում է այն բանի համար, որ չի հայտնել իշխանություններին նախապատրաստվող հանցագործության մասին և փաստաթղթերը կեղծելու մեջ: Օզի հետ միասին դատում են ևս յոթ ժանդարմների: Ալի Օզը մեղադրվել է երկու անգամ, սակայն երկրորդ դեպքում հայցը մերժվել է, քանի որ չի կարելի երկու անգամ դատել նույն հանցագործության համար: Նոյեմբերի 27-ին դատարանը հրաժարվեց միավորել Դինքի սպանության գործը Տրաբզոնի ժանդարմերիայի որոշ ժանդարմների դեմ դատական գործընթացի հետ: Առաջին դեպքում Օզն ու ևս 5 զինվորներ դատապարտվեցին 4-6 ամսվա ազատազրկման: Որոշումն ուղարկվեց քննության Գերագույն դատարան, իսկ բողոքարկումն անավարտ մնաց: Դեկտեմբերի 26-ի լսումը հետաձգվել է մինչ Գերագույն դատարանի փորձաքննությունը: Դինքի գործով դատավարությունը վերսկսվեց սեպտեմբերի 17-ին, երբ այն բողոքարկվեց Դինքի ընտանիքի փաստաբանների կողմից: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը 19 մարդու մեղավոր ճանաչեց «ահաբեկչական կազմակերպության անդամներ» հոդվածով: Յասին Հայալը դատապարտվեց ցմահ բանտարկության, իսկ անմիջական սպանողը՝ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա կալանքի: Մեղադրյալները դատապարտվել են Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում և իրագործում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |