Սիրիական ընդդիմությունը Մոսկվա կժամանի 2014 թ. հունվարի 13-14-ին![]() 27 դեկտեմբերի 2013 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմադիր Ազգային կոալիցիայի պատվիրակությունը մտադիր է այցելել Մոսկվա բանակցելու համար ՌԴ ԱԳՆ-ում 2014 թվականի հունվարի 13-ին և 14-ին, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը Ազգային կոալիցիայի գլխավոր քարտուղար Բադր Ջամուսը: «Մոսկվա այցելության ամսաթիվը նախապես համաձայնեցվել է Ռուսաստանի ԱԳՆ հետ»,-ասել է Ջամուսը: Նա հստակեցրել է, որ պատվիրակությունը կգլխավորի Ազգային կոալիցիայի առաջնորդը, որի ընտրությունները կկայանան հունվարի սկզբին Ստամբուլում՝ Սիրիայի ընդդիմադիր ուժերի համագումարում: Այժմ Ազգային կոալիցիան գլխավորում է Ահմեդ Ջարբան, որը կարող է վերընտրվել այդ պաշտոնում: «Մինչ ընտրությունները մենք չենք կարող հաստատ ասել, թե այցը կանցնի այդ ժամկետում: Պաշտոնապես մենք կհայտարարենք այդ մասին ընտրություններից հետո»,-նշել է Ազգային կոալիցիայի գլխավոր քարտուղարը: Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողովը ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի որոշմամբ կկայանա հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրոյում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |