Էշթոն. Եվրամիությունը դատապարտում է ահաբեկչությունը Բեյրութում![]() 28 դեկտեմբերի 2013 - 13:33 AMT PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը իր «անկեղծ ցավակցությունն է» հայտնել նախօրեին Բեյրութում տեղի ունեցած բռնարարքի զոհերի ընտանիքներին: «Բռնության աճը Լիբանանում խորը մտահոգություն է առաջացնում: Ես կոչ եմ անում Լիբանանի քաղաքական գործիչներին ու ժողովրդին մի կողմ թողնել տարաձայնություններն ու միավորել ջանքերը վերականգնելու համար անվտանգությունը»,-ասվում է Բրյուսելում տարածված հայտարարության մեջ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Քեթրին Էշթոնը նշել է, որ Եվրամիությունը դատապարտում է ահաբեկչությունը Բեյրութում, հայտնում է interfax-ը: Դեկտեմբերի 27-ի վաղ առավոտյան Բեյրութում պայթուցիկով լցոնված ավտոմեքենա է պայթեցվել: Ինչպես հայտնել է «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը, պայթյունի հետևանքով զոհվել է նախկին նախարար Մոհամմեդ Շաթահը, որը «Ալ Մուստակբալ» շարժումն էր ներկայացնում, և ևս 5 մարդ: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ինչպես հայտնել է Քանդահարյանը, Բեյրութի հայերի շրջանում զոհեր ու տուժածներ չկան: Ահաբեկչության արդյունքում 70 մարդ վիրավորվել է: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |