Թուրքիան պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գտնում է Եվրախորհրդարանի պատգամավորը

PanARMENIAN.Net - Ամեն անգամ, երբ Եվրախորհրդարանում քննարկվում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների հարցը, բարձրացվում է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, ֆրանսիացի պատգամավոր Մարի-Անն Իսլեր Բեգինը: Նրա խոսքերով, անհնար է պատկերացնել, որ որեւէ պետություն կարող է անդամակցել Եվրոպային առանց ճանաչելու ցեղասպանության փաստը եւ փակ սահման ունենալով հարեւան պետության հետ: «Մենք ամեն անգամ հիշեցնում ենք Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ սահմանը բացելու անհրաժեշտության մասին եւ միշտ հավատարիմ կմնանք այդ տեսակետին»,-ընդգծել է նա:
 Ուշագրավ
---