Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագիրը կհաստատվի մոտ ապագայում20 ապրիլի 2006 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ ԵՄ համագործակցությունը հաջողությամբ է զարգանում եւ ընդգրկում է քաղաքական-տնտեսական կյանքի բոլոր ոլորտները: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, մայիսի սկզբին տեղի կունենա Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի մշակման վերաբերյալ բանակցությունների երրորդ փուլը` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: «Մի քանի հարց է մնացել, որ լրամշակման կաիրք ունի, եւ ես հուսով եմ, որ ծրագիրը կհաստատվի մոտ ապագայում»,-նշել է Վարդան Օսկանյանը: Իր հերթին ԵՄ Եռյակի պատվիրակության ղեկավար, Ավստրիայի ԱԳՆ պետքարտուղար Հանս Վինկլերը նշեց, որ ներկայումս Եվրամիության հիմնական նպատակը կապերի ամրապնդումն է Հարավային Կովկասի երկրների հետ: «Մենք շահագրգռված ենք տեսնել խաղաղ եւ կայուն տարածաշրջան: Եվրամիությունը միշտ հանդես է եկել Հարավային Կովկասում բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին»,-ընդգծել է Վինկլերը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |