Իսլամ ընդունելուց հրաժարվելու համար հայ երիտասարդը Սիրիայում կյանքով է հատուցել

Իսլամ ընդունելուց հրաժարվելու համար հայ երիտասարդը Սիրիայում կյանքով է հատուցել

PanARMENIAN.Net - Հալեպում Մինաս անունով հայազգի երիտասարդին սպանել են իսլամ ընդունելուց հրաժարվելու համար: Այդ մասին հայտնում է արաբալեզու khabararmani.com կայքը Ֆեյսբուքում iNews-ի էջի վրա հղումով:

Ըստ աղբյուրի, երիտասարդին սպանել են «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» խմբավորման անդամները Հալեպի իրենց կողմից վերահսկվող բանտերից մեկում, հայտնում է Armenia Today-ը:

Սիրիայում արդեն 2 տարուց ավելի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Երկուս ու կես տարում Սիրիայում 66 հայ է զոհվել:

Սիրիահայերը բնակվում են հիմնականում Հալեպում և Դամասկոսում: Պատերազմից առաջ հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, հինգ հազարը՝ Լիբանանում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---