Հայաստանի ՊՆ ղեկավարը բարձր է գնահատել ԼՂՀ զինված ուժերի մարտունակությունը20 ապրիլի 2006 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի մարտունակությունը: «Զինված ուժերը դա այն միակ ոլորտն է, որը լրացուցիչ ինտեգրման կարիք չունի, եթե մենք խոսում ենք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համագործակցության մասին»,-ասել է Ս.Սարգսյանը չորեքշաբթի օրը լրագրողներին: Անդրադառնալով վերջերս Բաքվից հնչող հայտարարություններին` նա նշել է. «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ղարաբաղի հարցում ադրբեջանցիները ցանկանում են իրենց համար շահավետ առաջրակների հասնել, փորձում են ինչ-որ բան պոկել իրենց օգտին: Սակայն դա անընդունելի է մեր համար, քանի որ, եթե կողմերից մեկը փորձի շատ բան պոկել, հազիվ թե մենք երբեւէ պայմանավորվածության գանք», հաղորդում է Ինտերֆաքսը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |