Ռ. Քոչարյանը եւ Սթիվեն Մաննը քննարկել են Ղարաբաղի հարցով բանակցությունների հեռանկարները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը, մտքեր են փոխանակել բանակցությունների հեռանկարների վերաբերյալ:
 Ուշագրավ
---