ԼՂՀ-ում մեկնարկել են լսումներ «Ղարաբաղյան խնդիր. կարգավորման հեռանկարներ» թեմայով

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովում մեկնարկել են լսումներ «Ղարաբաղյան խնդիր. կարգավորման հեռանկարներ» թեմայով, որի նախաձեռնողն է ԼՂՀ ԱԺ արտաքին մշտական հանձնաժողովը: Լսումների անցկացումը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով միջազգային միջնորդների ակտիվացմամբ եւ ԼՂՀ խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի, խմբակցությունների եւ խորհրդարանական խմբերի կողմից ղարաբաղյան հակամրտության կարգավորման տարբեր ասպեկտների վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելու անհրաժեշտությամբ: Լսումներին մասնակցում են Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, մի շարք հայ քաղաքագետներ եւ փորձագետներ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---