Ապրիլի 24-ին Ռուսաստանի հանրային հեռուստատեսությունը կցուցադրի Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը21 ապրիլի 2006 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Հայտնի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատը» կցուցադրվի Ռուսաստանի հանրային հեռուստատեսության ապրիլի 24-ի գիշերային եթերում: Այդ մաիսն Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքերով, ֆիլմի ցուցադրումը կարեւոր քայլ է, ուղղված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը: ՀՀ նախագահի օգնականը նշեց, որ Ռուսաստանի բոլոր շրջաններում եւ տարածաշրջաններում , որտեղ կան հայեր, ապրիլի 24-ին տեղի կունենան միջոցառումներ, նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: «Ռուսաստանը պատկանում է այն պետությունների թվին, որտեղ Հայոց ցեղասպանությունը հենց այդպես էլ կոչվում է»,-հիշեցրել է Վիգեն Սարգսյանը: Նշենք, որ ՌԴ Պետդուման 1995 թվականին պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |