HSBC. 2014-ին համաշխարհային տնտեսական աճն ավելի կլինի, քան 2013-ին էր![]() 15 հունվարի 2014 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Այս տարի համաշխարհային տնտեսության աճը կկազմի 2,6 տոկոս՝ փոքր-ինչ ավելի, քան 2013-ին արձանագրված 2 տոկոսն է` կանխատեսում է Էյչ-Էս-Բի-Սի-ն հունվարի 9-ին հրապարակված հետազոտությամբ: Ըստ բանկի` զարգացած երկրներում աճը կարող է կազմել 1,8 տոկոս, զարգացող երկրներում՝ 4,9 տոկոս: Էյչ-Էս-Բի-Սի-ի վերլուծաբանները 6 տոկոսանոց աճ են կանխատեսում նաև կապիտալի գործիքներում, որոնցից սպասվող եկամտաբերությունը, ներառյալ շահաբաժինները, կունենա բարձր միանիշ ցուցանիշ: Մինչդեռ, որոշ պարտատոմսերի դեպքում, նրանք սպասում են եկամտաբերության նվազում: «Կարծում ենք, որ գնաճի շարունակական ցածր մակարդակի, պետությունների պարտքերով գերծանրաբեռնվածության և ԱՄՆ-ի բարելավվող ֆինանսական դիրքի պայմաններում տասը տարեկան պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կնվազի մինչև 2,1 տոկոս»,- եզրակացնում են բանկի վերլուծաբանները` 2014-ին իրենց հիմնական գործողությունները պայմանավորելով հենց այս նախադրյալներով: Գնաճի դեմ պայքարին ուղղված միջոցառումները որոշ զարգացած երկրներում դեֆլյացիայի նախապայմաններ են ստեղծել, ինչն, ըստ HSBC-ի վերլուծաբանների, ընտրության առաջ է կանգեցրել կենտրոնական բանկերի մասնագետներին: Նրանք կամ պետք է խստացնեն դրամավարկային քաղաքականությունը` հաշվի առնելով տնտեսության դրական ցուցանիշների միտումները, կամ մեղմացնեն այն գնանկումը կանխելու համար: «Մեր ներդրումային ակտիվությունը Եվրոպայում կգերակայի, ԱՄՆ-ում և Ճապոնիայում` ոչ, իսկ զարգացող երկրներում կլինի տարբերակված մոտեցում»,- նշում է բանկը: Արտարժույթի շուկայում դոլարի մրցավազքը կշարունակվի և կընդլանվի, կարծում են HSBC-ի վերլուծաբանները, քանի որ Դաշնային Պահուստային համակարգը շարունակում է իրականացնել իր ելքի ռազմավարությունը, իսկ Եվրագոտու և Միացյալ Թագավորության խոցելի տնտեսությունները նպաստում են եվրոյի և ֆունտի թուլացմանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |