Քուվեյթը 500 մլն դոլար կհատկացնի Սիրիային հումանիտար օգնության համար![]() 15 հունվարի 2014 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Քուվեյթի շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը հայտարարել է, որ 500 մլր դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, գրում է Reuters-ը: Այդ մասին նա հայտարարել է Սիրիայի դոնոր երկրների երկրորդ միջազգային խորհրդաժողովի բացմանը: Ըստ նրա, սիրիացիները հումանիտար աղետ են ապրում և միջազգային հանրությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել թեթևացնելու համար նրանց տառապանքները: Ըստ ՄԱԿ տվյալների, 2014 թ. դրությամբ Սիրիայից փախստականների և ներքին տեղահանված անձանց թիվը հասնում է 13,4 միլիոնի: Սիրիայի դոնոր երկրների երկրորդ միջազգային խորհրդաժողով գումարելու նախաձեռնությամբ ավելի վաղ Քուվեյթին էր դիմել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Ըստ նրա, հումանիտար իրավիճակը Սիրիայում շարունակում է վատթարանալ, գնալով ավելի շատ բնակիչներ են փախստական դառնում ու օգնության կարիք զգում: Սիրիայի գծով դոնորների առաջին խորհրդաժողովը տեղի ունեցավ Քուվեյթում 2013 թ. հունվարին: Այն ժամանակ Սիրիայի ժողովրդի կարիքների համար հավաքվեց շուրջ 1,5 մլրդ դոլար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |