Իսրայելի պաշտպանության նախարարը Քերիից ներողություն է խնդրել

Իսրայելի պաշտպանության նախարարը Քերիից ներողություն է խնդրել

PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը ներողություն է խնդրել մամուլի կողմից իրեն վերագրվող քննադատական արտահայտությունների համար, որ արվել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի պաղեստինա-իսրայելյան կարգավորման ուղղությամբ միջնորդական ջանքերի վերաբերյալ:

Ներողությունը բարձրաձայնվել է Յաալոնի երկու ժամ տևած խոսակցությունից հետո Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ: Ներողությունը տարածել է նախարարի մամլո ծառայությունը, որը հայտնի է իր աջ հայացքներով, այն բանից հետո, երբ ԱՄՆ վարչակազմն անվանեց մամուլում հայտնված Յաալոնի արտահայտությունները վիրավորական ու անընդունելի ռազմավարական դաշնակիցների հարաբերությունների համար:

«Պաշտպանության նախարարը մտադիր չէր վիրավորել պետքարտուղարին ու ներողություն է հայցում, եթե պետքարտուղարին վիրավորել են նախարարին վերագրվող խոսքերը»,- ասվում է հաղորդագրությունում:

Իսրայելի ԶԼՄ-ները նախօրեին մեջբերել են Յաալոնին, որն, իբր, ասել է, թե Քերիի պլանը «նույնիսկ այն թղթի արժեքը չունի, որի վրա գրված է», քանի որ չի ապահովում ոչ խաղաղություն, ոչ անվտանգություն»: «Մենք մեզ անվտանգ կզգանք միայն այն ժամանակ, երբ Ջոն Քերին Նոբելյան մրցանակ ստանա ու մեզ հանգիստ թողնի»,-ըստ մամուլի ասել է պաշտպանության նախարարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ Haaretz-ի, ներողությունը բարձրաձայնվել է Յաալոնի երկու ժամ տևած խոսակցությունից հետո Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ: «Իսրայելն ու Միացյալ Նահանգներն ընդհանուր նպատակ ունեն՝ խաղաղ բանակցությունների առաջընթացը Քերիի միջնորդությամբ: Մենք գնահատում ենք այն հսկայական ջանքերը, որոնք գործադրում է պետքարտուղարը»,-ասվում է Յաալոնի հայտարարության մեջ:

Ջոն Քերին 10 անգամ այցելել է Մերձավոր Արևելք պաշտոնը ստանձնելուց հետո: Նրա ամեն մի այցը հագեցած է եղել հանդիպումներով ու բանակցություններով, սակայն արդյունքը դեռ նույնքան հեռու է:

Իսրայելա-պաղեստինյան բանակցությունները Պաղեստինի կարգավիճակի մասին վերսկսվեցին 2013 թվականի ամռանը ԱՄՆ հովանու ներքո: Բանակցությունները հիմնված են Օսլոյի 1993 թ. համաձայնության վրա, երբ տեղի ունեցան երկկողմ գաղտնի բանակցություններ Օսլոյում Իսրայելի ու Պաղեստինի ազատագրման կազմակերպության միջև, որն անցել է Նորվեգիայի հովանու ներքո:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---