Ադրբեջանը հունվարի 13-ից դադարեցրել է ՌԴ գազի առաքումը![]() 15 հունվարի 2014 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը տեխնիկական պատճառներով հունվարի 13-իցդադարեցրել է Ռուսաստան գազի առաքումը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն «Գազպրոմի» տվյալներին հղումով: Առաքումների վերսկսման ժամկետները դեռ հայտնի չեն: Ադրբեջանն օրական Ռուսաստան էր առաքում 3 միլիոն խմ գազ: Ընդհանուր առմամբ, 2013-ին այդ երթուղով առաքումները նվազել են գրեթե մեկ երրորդով՝ հասնելոց մինչև 1,37 մլրդ խմ: Ադրբեջանական գազի գնումների մասին պայմանագիրը «Գազպրոմն» ու Ադրբեջանի նավթի ու գազի պետական ընկերությունը կնքել են 2009 թվականին, իսկ առաքումները սկսվել են 2010 թվականի հունվարից: 2012 թ. ստորագրվեց լրացում արդեն գործող պայմանագրի համար: Ենթադրվում էր, որ արդեն 2012 թվականին ստացվող վառելիքի ծավալը տարեկան 1,5 մլրդ խմ կհասնի 3 մլրդ խմ, իսկ 2013 թ.՝ կգերազանցի 3 մլրդ: Այնուամենայնիվ, վերջին շրջանում հակառակ պատկերն է նկատվում: Ադրբեջանական գազը Ռուսաստան է առաքվում առաջին հերթին Դաղստանի գազամատակարարման համար, որը սահմանակից է Ադրբեջանին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |