Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը ցուցադրվել է Բուխարեստում եւ Կոնստանցայում21 ապրիլի 2006 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայում տարբեր միջոցառումներ են սկսվել` նվիրված Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին: Ապրիլի 19-ին Ռումինիայի գրողների միության դահլիճում տեղի է ունեցել ռումինահայ հեղինակ Սերջիու Սելյանի «Երկարատեւ լռության մատնված մի ցեղասպանության պատմություն» ռումիներեն գրքի ներկայացումը, որը հրատարակել է Ռումինիայի Հայոց միության «Արարատ» հրատարակչությունը: Հայոց Մեծ եղեռնի թեմայով ելույթ են ունեցել Ռումինիայի Սենատի անդամ եւ ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանը եւ Ռումինահայոց միության «Արարատ» թերթի խմբագիր Միքայել Գազազյանը: Բուխարեստում եւ Կոնստանցայում ցուցադրվել է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, բացվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսներ, որոնց ընթացքում ելույթներ են ունեցել Ռումինիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես Կոնստանցայի նահանգապետ Դանուտ Կուլետուն, ինչպես նաեւ Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը եւ Հայ առաքելական եկեղեցու Ռումինահայ թեմի առաջնորդ Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանը եւ ուրիշներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |