Թուրքիայում ձերբակալել են «Ալ Քայիդայի» երկու ղեկավարի![]() 16 հունվարի 2014 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վեց գավառներում միաժամանակյա գործողություններ են կատարվել «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորման դեմ, որի ժամանակ ձերբակալվել են մեծ թվով կասկածյալներ: Ինչպես գրում է Hürriyet Daily News-ը, դատախազության կարգադրությամբ գործողություններ են անցկացվել Վանում, Ադանայում, Գազիանտեպում, Ստամբուլում, Կայսերիում, որի ընթացքում խուզարկվել են Հումանիտար օգնության հիմնադրամի պահեստները: Գործողությունների արդյունքում «Ալ Քայիդայի» երկու պարագլուխ է ձերբակալվել: Հումանիտար օգնության հիմնադրամը (IHH) պատկանում է Ֆեթուլլահ Գյուլենին, որը վարչապետ Էրդողանի հիմնական հակառակորդն է կոռուպցիոն սկանդալում: Հիմնադրամն է ֆինանսավորել Mavi Marmara նավը, որը փորձում էր Գազայի հատված ներխուժել, բայց կանգնեցվեց Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից: Գործողության ժամանակ 9 թուրք զոհվեց: Այդ օրվանից Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները սրվեցին. Թուրքիան ներողություն է պահանջում ու փոխհատուցում: Իսրայելը ներողություն է խնդրել միջադեպի համար, սակայն փոխհատուցման հարցը չի լուծվել: Երկու երկրների դեսպանները ետ կանչվեցին: «Ալ Քայիդան» ամենախոշոր ծայրահեղական միջազգային ահաբեկչական կազմակերպություններից է վահաբիստական ուղղվածությամբ: Այն ստեղծվել է 1988 թվականին: Կազմակերպության ստեղծման ակունքների մոտ էին Ուսամա բին Լադենն ու Այման ազ Զավահիրին: Աֆղանստանից ԽՍՀՄ զորքերը դուրս բերելուց հետո, «Ալ Քայիդան» իր պայքարն ուղղեց ԱՄՆ դեմ և ընդհանրապես արևմտյան աշխարհի դեմ: Կազմակերպության նպատակն է աշխարհիկ ռեժիմների տապալումն իսլամական երկրներում ու «Մեծ իսլամական խալիֆաթի» ստեղծումը: Քենիայում և Տանզանիայում 1998 թվականին ԱՄՆ դեսպանատների պայթեցումից հետո, նա ստացավ ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Բին Լադենի մահից հետո կազմակերպությունը գլխավորում է եգիպտացի Այման ազ Զավահարին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |