Ջազ դաշնակահար Վարդան Հովսեփյանն ելույթ կունենա Սան Ֆրանցիսկոյում

Ջազ դաշնակահար Վարդան Հովսեփյանն ելույթ կունենա Սան Ֆրանցիսկոյում

PanARMENIAN.Net - Ջազ դաշնակահար Վարդան Հովսեփյանը մարտի 8-ին ելույթ կունենա Սան Ֆրանցիսկոյում՝ ներկայացնելով իր հին ու նոր կոմպոզիցիաները, հայտնում է Armenian Calendar-ը:

Վարդան Հովսեփյանը ծնվել է Երևանում, սովորել է Լոս Անջելեսի Բերքլիի երաժշտական քոլեջում: Նա համարվում է «երրորդ ալիքի» դաշնակահար Բրեդ Մելդուի, Միք Գուդրիկի և Փիթեր Էրսկինի հետ մեկտեղ:

Համերգը տեղի կունենա Սան Ֆրանցիսկոյի Երաժշտական կենտրոնում, համերգաշարը կբացի «Նռան երաժշտությունը», որի ղեկավարն է Րաֆֆի Մենեշյանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---