Եգիպտացիների 95 տոկոսը կողմ է քվեարկել նոր սահմանադրությանը16 հունվարի 2014 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի Սահմանադրության վերաբերյալ երկօրյա հանրաքվեի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է «Մահմեդական եղբայրների» 444 անդամի: Ինչպես հայտնում է երկրի ՆԳՆ-ն, իսլամիստները մեղադրվում են քվեարկությունը ձախողելու փորձերի մեջ, նրանցից առգրավվել են փոքր տրամաչափի հրացաններ, սառը զենք ու պայթուցիկով շշեր: Եգիպտացիների 95 տոկոսը կողմ է քվեարկել նոր սահմանադրությանը: Նախնական տվյալները հրապարակել է ՆԳՆ հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Աբդելֆաթթիհ Օսմանը: Հանրաքվեի առաջին օրը Եգիպտոսում 10 մարդ զոհվեց: Զոհ դարձան այն մարդիկ, որոնք մասնակցել են ոստիկանների ու նոր սահմանադրության հակառակորդների միջև բախումներին: Մասնակցությունը կազմել է 55 տոկոս, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Երկրի Գերագույն ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընդհանուր առմամբ քվեարկությանը կարող էր մասնացել 52 մլն քաղաքացի: Հանրաքվեի պաշտոնական արդյունքները կհայտարարվեն ընտրատեղամասերի փակումից 72 ժամ անց: Մոտ մեկ տարի է անցել իսլամիստների առաջարկած սահմանադրության վերաբերյալ հանրաքվեից, իսկ Եգիպտոսում արդեն հանրաքվե է անցնում հիմնական նոր օրենքի վերաբերյալ: Եվ կրկին խորը պառակտման պայմաններում: Նախկին սահմանադրությունը ստացել է մասնակիցների 54 տոկոսի հավանությունը: Ճիշտ է մասնակցության տոկոսը ընդամենը 33 տոկոս էր, իսկ բուն հանրաքվեն ուղեկցվում էր ցույցերով, որոնք ամենևին էլ խաղաղ չէին: Դա երկար չտևեց: Հուլիսի 3-ին բանակը պաշտոնանկ արեց ու ձերբակալեց նախագահ Մուրսիին: Սահմանադրության գործողությունը կասեցվեց, կառավարման լծակներն երկրում հայտնվեցին զինվորականների ձեռքում, որոնք կրկին արտակարգ դրություն հայտարարեցին: Նոր սահմանադրությունը հանրաքվեի է դրվել ՊՆ ղեկավար, գեներալ Աբդուլ Ֆաթահ Աս Սիսիի նախաձեռնությամբ, որն ապրիլին կմասնակցի նախագահի ընտրություններին: Ըստ եգիպտացիների առաջարկած սահմանադրության, ՊՆ ղեկավարը կհաստատվի պաշտոնում միայն ԶՈւ Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, իսկ նախագահը կընտրվի երկու ժամկետից աչ ավելի: Սահմանադրությունը ենթադրում է նաև, որ ռազմական տրիբունալները կարող են դատել քաղաքացիական անձանց, եթե վերջիններս հարձակվեն զինծառայողի կամ բանակի օբյեկտների վրա: Նոր սահմանադրությունը, ինչպես և նախկինները, ամրագրում է իսլամը որպես պետական կրոն, շարիաթը որպես իրավունքի սկզբունք և արաբերենը որպես պաշտոնական լեզու: Սահմանադրությունը երաշխավորում է նաև դավանանքի ազատություն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |