Շվեյցարիայի ԱԳՆ. Վիեննայի հանդիպումից հետո Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների շփումներն ինտենսիվ են դարձել![]() 16 հունվարի 2014 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական ու հայկական զորքերի շփման գծում միջադեպերը մտահոգում են: Այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալթերը հայտարարել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ելույթին: «Վիեննայի հանդիպումից հետո Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների շփումներն ավելի ինտենսիվ են դարձել: Վերջին շաբաթներին ավելացել է հուսադրող գործոնների քանակը ղարաբաղյան կարգավորման գործում»,- ասել է նա: Բուրկհալթերը նաև նշել է, որ Շվեյցարիայի նախագահությունն ԵԱՀԿ-ում սատարում է ՄԽ ջանքերին: Ըստ նրա, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը կքաջալերի կապերի հաստատումն Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ու փորձագետների միջև: Շվեյցարիան ԵԱՀԿ-ում նախագահում է 2014-ի հունվարի 1-ից: Ինչպես նշել է Դիդյե Բուկհալթերը, կառույցի նախագահությունը ստանձնելը մեծ պատասխանատվություն է, ինչպես նաև, որ տարվա ընթացքում պատրաստվում են ուշադրություն դարձնել ԵԱՀԿ-ի անվտանգությանն ու կայունությանը։ Հղումներ թեմայով. ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ԵԱՀԿ Մինսկի խումբ Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |