Արա Գյուլերը վերակենդանացման բաժանմունքում է![]() 17 հունվարի 2014 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ստամբուլցի լուսանկարիչ, «Ստամբուլի աչքը»՝ Արա Գյուլերըճնշման կտրուկ տատանումների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց: Երկար ժամանակ է, ինչ Արա Գյուլերը տառապում է երիկամային անբավարարությունից ու դիալիզի ենթարկվում: Հունվարի 16-ին նա հերթական անգամ գնացել է դիալիզի, սակայն ճնշման հետ կապված խնդիրների պատճառով տեղափոխվել է վերակենդանացման բաժին, որտեղ էլ կատարվել է դիալիզը, հայտնում է Anadolu գործակալությունը: Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է: Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: Ծնվել է Ստամբուլում՝1928-ին, հայերի ընտանիքում: 1950-ից սկսել է աշխատել «Yeni Istanbul» թերթում`զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն: Գյուլերը լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Մարիա Կալլասին, Ջոն Բերգերին, Բերնարդ Ռասսելին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին, Ինդիրա Գանդիին, Սերգեյ Փարաջանովին և այլոց: Պարգևատրվել է ֆրանսիական «Legion d’ honneur», 2005թ.` թուրքական «Grand prize of culture and art», 2009թ.` Նյու Յորքի «Lucie Award» մրցանակներով: 2013-ի ամռանն Արա Գյուլերը Հայաստանում է: Ազգային պատկերասրահում նրա «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էրաշխարհի տարբեր վայրերում արվածմոտ 100 լուսանկար: Այժմ Վաշինգտոնում անցնում է նրա «Ուշադրության կենտրոնում Արա Գյուլերի Անատոլիան է» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև մայիսի 4-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |