Սիրիայի իշխանությունները Հալեպում ռազմական գործողությունների դադարեցման պլան ունեն![]() 17 հունվարի 2014 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները Հալեպում ռազմական գործողությունների դադարեցման պլան ունեն: Հալեպում շարունակվում են բախումները կառավարական զորքերի ու ընդդիմության պառակտված խմբերի միջև: Ծրագիրը նախատեսում է հրադադարի կնքում ու ռազմագերիների փոխանակում: Նախաձեռնությունը քննարկվել է Մոսկվայում կայացած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմի հանդիպմանը. «Ես խնդրեցի նախարար Լավրովին օգտագործել իր կապերն այդ ծրագիրն իրականացնելու համար, և որոշելու համար թե, երբ պետք է դադարեցվեն ռազմական գործողություններն այդ շրջանում»: Հալեպը Դամասկոսի մայրաքաղաքից 350 կմ հեռավորության վրա է գտնվում և խոշոր արդյունաբերական կենտրոն է: Հալեպում է բնակվում Սիրիայի հայ համայնքի մեծ մասը: Իրավիճակը Սիրիայում քննարկվել է նախօրեին տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի ու Իրանի ԱԳ նախարար Ջաֆար Զարիֆի հանդիպմանը: Իրանը ձգտում է մասնակցել խորհրդաժողովին, որը տեղի կունենա Մոնտրյոյում հունվարի 22-ին, և հուսով է, որ կստանա ՌԴ աջակցությունն այդ հարցում: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |