Լավրովը Սիրիային հորդորել է չենթարկվել սադրանքների![]() 17 հունվարի 2014 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայինհորդորել է չենթարկվել սադրանքներին, որոնց նպատակն է ձախողել «Ժնև-2» խաղաղ խորհրդաժողովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Հիմա փորձեր են արվում արհեստական խոչընդոտներ ստեղծել խորհրդաժողովի աշխատանքը տապալելու կամ դժվարացնելու համար: Առավել ևս կարևոր է կարծիքների փոխանակումը, պետք է անել հնարավորը, որպեսզի այդ փորձերը հաջողության չհասնեն»,- ասել է Լավրովն իր սիրիացի պաշտոնակից Վալիդ Մուալեմի հետ հանդիպմանը: Ըստ ՌԴ նախարարի, «դա պահանջում է քաղաքական կամք, զսպվածություն ու սադրանքների չենթարկվելու ունակություն»: Իր հերթին Մուալեմն ասել է, որ «նա, ով կկարողանա սադրել սիրիացի նախարարին, միլիոն դոլար կստանա»: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |