Պան Գի Մունը Մոնտրյո կմեկնի հունվարի 20-ին![]() 17 հունվարի 2014 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Երկուշաբթի, հունվարի 20-ին ՄԱԿ գլխավոր քարտուղարը կմեկնի շվեյցարական Մոնտրյո քաղաքը, որտեղ հունվարի 22-ին մեկնարկում է Սիրիայի գծով խորհրդաժողովը: Ինչպես հայտնում է ՄԱԿ մամլո ծառայությունը, Պան Գի Մունը նշել է, որ «ժնև-2»-ը եզակի հնարավորություն է Սիրիայում բռնությանը վերջ դնելու համար: Նա հույս է հայտնել, որ հակամարտության կարգավորումը տեղի կունենա 2012 թվականի հունիսի 30-ի Ժնևի կոմյունիկեի համաձայն և կստեղծվի անցումային կառավարություն, որը կբավարարի հակամարտության բոլոր կողմերի շահերը: Անցումային կառավարությանը կողմ են ԱՄՆ-ն ու սիրիական «չափավոր» համարվող ընդդիմության մասը: Սիրիայի պաշտոնական պատվիրակությունը չի ընդունում խորհրդաժողովի նման ելքը: ՄԱԿ պետքարտուղարը մտադիր է խորհրդաժողովի շրջանակում մի քանի երկկողմ հանդիպում անցկացնել պատվիրակությունների հետ, որոնք մասնակցում են միջոցառմանը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |