Ապրիլի 24-ին Մոսկվայում պիկետներ կկազմակերպվեն Թուրքիայի դեսպանատան եւ ԵՄ ներկայացուցչության առջեւ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի կապակցությամբ, պիկետներ է կազմակերպում Թուրքիայի դեսպանատան եւ ԵՄ ներկայացուցչության առջեւ: Ինչպես հաղորդում է ՌՀՄ մամլո ծառայությունը, երկու միջոցառումները արտոնված են Մոսկվայի կառավարության կողմից: Ապրիլի 24-ի առավոտյան ծաղկեպսակներ կդրվեն Վագանկովոյի գերեզմանատանը գտնվող խաչքարի մոտ` ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, ՌՀՄ-ի, Հայ Առաքելական եկղեցու Նոր Նախիջեւանի թեմի եւ այլ հասարակական կազմակերպությունների կողմից: Հայկական եկեղեցում կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ: Նույն օրը կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես եւ տեղի կունենա թուրքական բանակի սպա Ռաֆայել Նողալեսի «4 տարի կիսալուսնի ներքո» գրքի շնորհանդեսը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---