Հունվարի 22-ը արմատներով ղարաբաղցի փիլիսոփա Պավել Ֆլորենսկու հիշատակի օրն էր![]() 23 հունվարի 2014 - 13:14 AMT PanARMENIAN.Net - 1882 թ. հունվարի 22-ին (9) ծնվել է արմատներով ղարաբաղցի ուղղափառ քահանա, աստվածաբան, կրոնական փիլիսոփա, գիտնական, պոետ Պավել Ֆլորենսկին: Նրա ծննդավայրը Ելիսավետպոլի նահանգի (այժմ Ադրբեջան) Եվլախ քաղաքն է: Նրա հայրը՝ Ալեքսանդր Ֆլորենսկին ռուս էր, մայրը՝ Օլգա (Սալոմիա) Սապարովան (Սապարաշվիլի-Սապարյան) Սիղնախից էր՝ ղարաբաղցի հայերի հին տոհմից: Ֆլորենսկու տատը Պաատովների (Պաատաշվիլի) տոհմից էր: Ֆլորենսկիների ընտանիքը, ինչպես և նրանց հայ հարազատները, կալվածքներ ունեին Ելիսավետպոլի գուբերնիայում, որտեղ հուզումների ժամանակ տեղի հայերը թաքնվում էին կովկասցի թուրքերի հարձակումներից: Այդպես ղարաբաղցի հայերը պահպանեցին իրենց բարբառն ու ավանդույթները: Ֆլորենսկին մշտապես որոնում էր իր հայկական ընտանիքի ինչ-որ յուրահատուկ արմատներ, մասնավորապես, նա պնդում էր, որ իր տոհմը սերում է ոչ թե Պարսկահայաստանից, այլ Ղարաբաղից: Ըստ քաղաքագետ Դենիս Դվորնիկովի, Պավելի հայրը ռուս-անդրկովկասյան քրիստոնեական սիմֆոնիայի՝ Հայաստան, Ղարաբաղ, Վրաստան, Ռուսաստան, շատ վառ խորհրդանիշ էր: «Կարծում եմ, որ Ստեփանակերտում լավ կլիներ ունենալ այդ հիանալի փիլիսոփայի ու քահանայի արձանը, որը փառաբանեց իր պատմական նախահայրենիքը»,-ասել է նա: 1938 թ. ամռանը Պավել Ֆլորենսկին արտաքսվեց Նիժնի Նովգորոդ, նույն տարում շնորհիվ Մ. Գորկու տիկնոջ՝ Ե. Պեշկովայի, նրան ետ կանչեցին աքսորից: Նա կարող էր արտագաղթել Պրահա, բայց որոշեց մնալ Ռուսաստանում: 1930-ականների սկզբին նրա դեմ խորհրդային մամուլում ջախջախիչ հոդվածներ հայտնվեցին: 1933 թ. փետրվարի 26-ին նրան ձերբակալեցին և 5 ամիս անց՝ հուլիսի 26-ին, դատապարտեցին 10 տարվա ազատազրկման: Աքսորվել է Արևելյան Սիբիրի «Սվոբոդնի» ճամբարը, ուր ժամանել է 1933 թվականի դեկտեմբերի 1-ին, որտեղ աշխատել է գիտահետազոտական բաժնում: 1934 թ. փետրվարի 10-ին նրան ուղարկեցին Սկովորոդինո փորձարարական կայանում աշխատելու: Այստեղ Ֆլորենսկին հետազոտություններ կատարեց, որոնք հետագայում հիմք հանդիսացան նրա աշխատակիցներ Բիկովի ու Կապտերևի գրքի համար: 1934 թ. օգոստոսի 17-ին Ֆլորենսկուն տեղափոխեցին «Սվոբոդնի» ճամբարի մեկուսարան, իսկ 1934 թ,. սեպտեմբերի 1-ին հատուկ պարեկախմբի ուղեկցությամբ ուղարկեցին հատուկ նշանակության Սոլովեցկու ճամբար: 1934 թ. նոյեմբերի 15-ին նա սկսեց աշխատել Սոլովեցկու ճամբարային գործարանում, որտեղ զբաղվում էր ագար-ագարի ու յոդի կորզման խնդիրներով ծովաբույսերից՝ նա կատարել է մոտ 10 պատենտավորված գիտական բացահայտում: 1937 թ. նոյեմբերի 25-ին նա դատապարտվեց գնդակահարության և հուղարկավորվել է Լենինգրադի արվարձանում ներքին գործերի կոմիսարիատի հրամանով սպանվածների ընդհանուր գերեզմանում: Հարազատներին հայտնել են, թե Ֆլորենսկին մահացել է 1943 թ. դեկտեմբերի 15-ին, ինչը չի համապատասխանում իրականությանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |