ՀԱՊԿ-ում տեղյակ չե՞ն ադրբեջանցիների սադրանքների մասին․ Որևէ արձագանք առայժմ չկա![]() 27 հունվարի 2014 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի արձագանքում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին մարտական գործողություններին, որոնց ժամանակ գնդակոծվեցին հայկական բնակավայրերը, առնվազն մեկ խաղաղ բնակիչ վիրավորվեց, իսկ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում հակառակորդի դիվերսիոն հարձակումը հետ մղելիս՝ զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Հայաստանը 1992-ի մայիսի 15-ից ՀԱՊԿ հիմնադիր անդամներից է, Ռուսաստանի ու կազմակերպության այլ անդամ պետությունների հետ ռազմական դաշինքի մեջ է, սակայն անցած օրերին կազմակերպությունն այդպես էլ անգամ հայտարարության տեսքով չարձագանքեց հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողություններին: Ըստ ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածի, «եթե կազմակերպության անդամ-պետություններից մեկն ագրեսիայի է ենթարկվում (զինված հարձակման, որը սպառնում է (նշված անդամ-պետության) անվտանգության կայունությանը, տարածքային ամբողջականության և ինքնիշխանությանը), ապա անդամ-պետությունների կողմից այդ ագրեսիան կդիտարկվի ագրեսիա ընդդեմ պայմանագրի բոլոր անդամ-պետությունների: Անդամ-պետություններից որևէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում, մյուս բոլոր անդամ-պետությունները՝ այդ անդամ-պետության խնդրանքով, անհապաղ կերպով նրան են տրամադրում անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական»: ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ են մտածում կազմակերպության անդամ Հայաստանի ու կազմակերպության մաս չկազմող Ադրբեջանի միջև շարունակվող զինված ընդհարումների մասին, որոնց արդյունքում հայկական կողմից կան կորուստներ, ասել է, որ զինված ընդհարումների մասին առաջին անգամ է տեղեկանում, հետևաբար որևէ կարծիք հայտնել չի կարող, ինչպես նաև չի կարող փոխանցել, թե այդ կապակցությամբ ինչ են մտածում ՀԱՊԿ-ում: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպմանը, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նշել է, որ արտաքին դիվանագիտություն փոխելու անհրաժեշտություն կա, գրում է «Այսօր»-ը: «Ադրբեջանը բանակցությունների մասին իր ցանկությունը շփոթելով իրականություն է ներկայացնում, նման ձևով ինչ-որ բան հնարավոր չէ ստանալ․ ժամանակն է, որ ԼՂՀ-ն որպես լիիրավ կողմ մասնակցի բանակցություններին»,- ասել է նա` նշելով, որ միջնորդները պետք է դա ապահովեն: Կիրո Մնայոնը գտնում է, որ առայժմ միջնորդները թաքնվում են կեղծ հավասարակշռության հետևում, մինչդեռ վաղուց ժամանակն է հասկանալ, որ այդ հավասարակշռված մոտեցումը մեղսակցություն է Ադրբեջանի քաղաքականությանը: Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը պայմանավորված է որոշակի իրադարձություններով, ինչպես նաև քաղաքական բանակացային հանդիպումներով, օրերս իր տարեվերջյան մամուլի ասուլիսում նշել էր պաշտպանության նախարարը: Ըստ Սեյրան Օհանյանի, դրանք նաև կապված են հունվարին Ադրբեջանում «սև հունվարի» գոյության հետ: «Իրենք չեն հասկանում, որ այդ հունվարյան օրերին ցեղասպանություն է իրականացվել հենց հայ ժողովրդի նկատմամբ: Նրանք այդ օրերին սադրանքներ են փորձում իրականացնել: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը արժանի հակահարվածից, մեծ կորուստներից հետո, նաև մտահոգություն ունենալով, որ մենք կարող ենք պատժիչ գործողություններ իրականացնել նրանց մոտ, լարվածություն է տիրում՝ արտահայտվում է անկանոն կրակոցներով»,- նշել էր նախարար Օհանյանը՝ հավելելով, որ անկանոն կրակոցներին հայկական կողմը չի պատասխանում: Ինչ վերաբերում է վերջին օրերին հյուսիս-արևելյան ուղղությամբ, Տավուշի հատվածում սահմանային լարվածությանը, նախարարի խոսքով, կրակոցներն այդ հատվածում նորություն չեն, իսկ իրադրությունը՝ վերահսկելի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |