Կրասնոդարում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը24 ապրիլի 2006 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Կրասնոդարի հայությունը հավաքվել է հայկական Սուրբ Հովհաննես Ավետարանչու եկեղցում` հարգելու համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Պատարագից հետո եկեղեցամերձ հրապարակում տեղի ունեցավ սգո հանրահավաք: Ելույթ ունեցան քաղաքի հայ համայնքի եւ այլ ազգային համայնքների ներկայացուցիչները եւ դատապարտեցին արյունալի ողբերգությունը, կատարված Օսմանյան Թուրքիայում մի ողջ ժողովրդի դեմ եւ կոչ արեցին միջազգային հանրությանը հակազդել Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական հանրությանը: Հրապարակում հավաքված կրասնոդարցիները կարողացան ծանոթանալ ստենդերին փակցված ֆոտոփաստերին, որոնք անհերքելիորեն վկայում են Հայոց ցեղասպանության մասին, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |