ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑՆ Է ՀԱՐԱՎՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը Ռուսաստանի գլխավոր ռազմական դանակիցն է հարավում: Այդ մասին նախորդ օրը Պետերբուրգի պետհամալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՌԴ պատպանության նախարար Սերգեյ Իվանովը: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Ինտերֆակս» գործակալությունը, Ռուսաստանի համար ռազմական համագործակցության առումով առաջնահերթ դաշնակիցները եղել եւ մնում են ԱՊՀ երկրները: Արեւմուտքում Ռուսաստանի գլխավոր դաշնակիցը Բելառուսն է, արեւելքում` Հավաքական անվտանգության պայմանագրի մեջ մտնող Կենտրոնական Ասիայի երկրները: Սերգեյ Իվանովն ընդգծել է, որ Ռուսաստանի համար «սկզբունքորեն կարեւոր է, որպեսզի ոչ միայն իր, այլեւ հարեւանների տարածքում պահպանվի կայունությունը եւ նվազագույնի հասցվեն ընդհանուր անվտանգության սպառնալիքները»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---