Հայոց ցեղասպանություն. Ուկրաինան կիսում է հայ ժողովրդի ցավը24 ապրիլի 2006 - 18:48 AMT PanARMENIAN.Net - «Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավը: Այս օրը մեզ պետք է հիշեցնի, որ մենք պետք է դասեր քաղենք պատմության մռայլ էջերից»,- այս տեսակետն այսօր հայտնեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն, որը եկել էր Ծիծեռնակաբերդի բարձունք հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին: «Մենք պետք է դասեր քաղենք, չէ որ հայ ժողովրդի ողբերգությունից հետո եղել են հիտլերյան կենտրոնական ճամբարները, Ուկրաինայում արհեստական սով է եղել, որի հետեւանքով մահացել է 5 միլիոն մարդ: Վերջ ի վերջո, նաեւ ստալինյան ջարդ է եղել, ինչի արդյունքում զոհվել են ե'ւ հայ, ե'ւ ռուս, ե'ւ ուկրաինացի մտավորականներ: Դրա համար այս օրը մենք միշտ պետք է հիշենք եւ չպետք է մոռանանք այդ դասերը»,- ասաց Ա. Բոժկոն:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |